Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների

Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների
09.11.2025 | 12:31

Վերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ իբր «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Նա փորձում է համոզել, թե իր որոշումները՝ Արցախը հանձնելուց մինչև պետական ինստիտուտների քանդումը, եղել են «անխուսափելի քայլեր»։ Ու հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է։

Նա այլևս չի ղեկավարում՝ նա պաշտպանվում է։ Պաշտպանվում է սեփական խղճից, պատմությունից և այն ճշմարտությունից, որը վաղ թե ուշ հնչելու է. նա մեղավոր է սեփական ժողովրդի, սեփական պատմության և սեփական պետության նկատմամբ։

Փաստացի իշխանությունը արդեն չի ծառայում պետությանը, այլ՝ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ։

Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների։

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ